տուն Լուրեր Յանուկովիչը չի կրկնի Քոչարյանին. Արամ Կարապետյան

Յանուկովիչը չի կրկնի Քոչարյանին. Արամ Կարապետյան

286
0

robert-kocharyan-4

Ուկրաինայում, արդեն մի քանի օր է,  կրքերը կրկին թեժացել են: Ցուցարարների և իրավապահների միջև բախումների հետեւանքով  հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Հայաստանում շատերը այս իրադարձությունները համեմատում են 2008 թվականի մարտի 1-ին կատարվածի  հետ և փորձում են կանխատեսումներ անել՝ արդյոք

Յանուկովիչը զենք կկիրառի՞ սեփական ժողովրդի դեմ, ինչպես դա արեց Ռոբերտ Քոչարյանը: Այս հարցի վերաբերյալ «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը կարծիք հայտնեց, որ Յանուկովիչը ոչ մի դեպքում չի գնա նման քայլի, եթե ընդդիմադիրները առաջինը զենք չկիրառեն.«Ուկրաինայի նախագահը չի կարող գնալ նման գործողությունների, որովհետև միանգամից կհայտարարվի «իզգոյ»: Միակ հնարավոր սցենարը, եթե միտինգավորները առաջինը զենք կիրառեն և սպանություններ լինեն»,- ասաց պարոն Կարապետյանը` ավելացնելով, որ բողոքի հիմնական պատճառը Յանուկովիչն ու իր շրջապատն է. «Ես ուղղակի համոզված եմ, որ այս ալիքի պատճառները 90 տոկոսով կապված են Յանուկովիչի ու իր շրջապատի կառավարման համակարգի հետ: Ժողովրդին իրենց թալանով ու անուղեղ կառավարմամբ հասցրել են այս վիճակին: Ինչպես Կիևից իմ ընկերներն են ասում՝ «он всех достал…»»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here