Այս գիշեր ֆրանսիական France 3 TV հեռուստաալիքը հրապարակել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի վերջին հարցազրույցներից մեկը, որում վերջինս այն ժամանակ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Նիկոլա Սարկոզիին մեղադրում է իր գումարներով նախագահ դառնալու մեջ:
Կադաֆին այս հայտարարությունն արել էր մարտին այն բանից հետո, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել էր ընդդիմադիր ուժերին՝ որպես Լիբիայի ժողովրդի միակ պաշտոնական ներկայացուցչի: Թեպետ Սարկոզին հերքում է այս տեղեկությունը, այդուհանդերձ, այն ժամանակ այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց:
«Սարկոզին մտավոր հետամնաց է: Միայն իմ շնորհիվ է նա նախագահ դարձել: Մենք նրանք միջոցներ ենք տրամդրել, ինչն էլ օգնել է նրան հաղթել», — ասել էր Կադաֆին France 24 հեռուստաալիքին: