տուն Սպորտ Մոուրինյոն 100 հաղթանակով ռեկորդ է սահմանել Անգլիայի առաջնությունում՝ շրջանցելով Ֆերգյուսոնին

Մոուրինյոն 100 հաղթանակով ռեկորդ է սահմանել Անգլիայի առաջնությունում՝ շրջանցելով Ֆերգյուսոնին

241
0

1(715)

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո մեկնաբանել է իր ռեկորդը Անգլիայի առաջնություններում։ : Պորտուգալացի մասնագետն իր 100-րդ հաղթանակն է տոնել Պրեմիեր լիգայում՝ իր թիմը ղեկավարելով 142 խաղում։ Այս ցուցանիշով նա շրջանցել է «Յունայթեդի» հանրահայտ մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին։

«Ինձ համար սա պարզապես հաղթանակ է կոնկրետ խաղում։ Ես ռեկորդների հետևից չեմ ընկնում և նույնքան ուրախ կլինեմ, եթե հաղթեմ մյուս խաղում։

Այն, որ՝ և՛ առաջին, և՛ հարյուրերորդ հաղթանակն արձանագրվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղերում, պարզապես համընկնում է։ Այն, որ՝ նախորդ ռեկորդը նույնպես պատկանում է «Յունայթեդի» մարզչին, նույնպես համընկնում է։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ այդ 100 հաղթնակները 300 միավոր են բերել «Չելսիին»,- նշել է Մոուրինյոն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here