Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է Sky Sport-ը: Պորտուգալացին կոտրել է արմունկը, և հնարավոր է, նրան վիրահատեն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մոուրինյոյի գլխավորությամբ «Չելսին» իր 100-րդ հաղթանակն է տոնել Անգլիայի առաջնության 142 խաղում: Սա Պրեմիեր լիգայի ռեկորդ է: Մինչ այդ, ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեյդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին: