տուն Սպորտ Մոուրինյոն ծաղրել է Մանչեսթեր Սիթիին

Մոուրինյոն ծաղրել է Մանչեսթեր Սիթիին

186
0

mourinho_2585981b

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ Անգլիայի առաջնությունում տարած հաղթանակից հետո (1։0) փորձել է է´լ ավելի նվաստացնել մրցակցին, երբ պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչ էր ասել թիմին, որն այդքան հաջող խաղ ցուցադրեց Մանչեսթերում։

«Խաղից առաջ ես ոչինչ էլ չեմ ասել թիմին։ Ելույթ է ունեցել մեր մերսող Բիլի Մաքալոհը։ Նրա շոտլանդական ակցենտն այնպիսին է, որ ես ոչինչ չհասկացա։ Դրանից հետո խաղացողները շնորհակալություն հայտնեցին նրան և ոգևորեցին մեկը մյուսին՝ դուրս գալով խաղի։ Այնպես որ, սա Բիլիի շնորհիվ էր։

Վերջին անգամ խաղացողների հետ շփվել եմ կեսօրին։ Ազնվությամբ։ Բիլին հոյակապ էր։ Կարծում եմ՝ խաղացողներն, ի տարբերություն ինձ, լավ էլ հասկացել են նրան», — կատակել է պորտուգալացի մարզիչը։ Այս մասին հաղորդում է  լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here