«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ բարեհաջող վիրահատվել է արմունկի վնասվածքից հետո, նրա առողջությանը վտանգ չի սպառնում։ Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Երկուշաբթի օրը «Չելսիի» մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն, որում ասվում էր, որ Մոուրինյոն կոտրել է արմունկը, սակայն մանրամասների մասին չէր նշվում։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Մոուրինյոն կղեկավարի թիմը հունվարի 26-ին կայանալիք Անգլիայի պրեմիեր լիգայի «Չելսի» — «Սթոք Սիթի» հանդիպման ժամանակ։