Արմատներով Մուշիցˋ Կոնդում ապրող Սուրեն Մինասյանը ևս այսօր եկել էր Ազատության հրապարակ, որպեսզի երթով գնա Եռաբլուր՝ հարգելու իր զոհված ընկերների հիշատակը: Սուրեն Մինասյանը, հիշելով պատերազմական տարիները, հպարտությամբ նշեց, որ ազատամարտիկները արել են անհնարինը և հիմա հարգանքի են արժանի. «Փառք ու պատիվ մեր ազտամարտիկներին, որ կարողացան պայքարել: Փառք ու պատիվ մեր կանանց, որ մասնակցեցին ճակատամարտին, թե´ որպես բուժքույր և թե´ որպես մարտիկ»,-ասաց ազատամարտիկըˋ նկատելով, որ այսօր ազատամարտիկները ուշադրության չեն արժանանում պետության կողմից և մի տեսակ անտեսված են. «Մենք մեդալներ չենք ուզում, մեդալները թող իրենք կախեն: Էնքան մեդալ են կախել, որ էլ տեղ չկա՝ մեջքին են կախում: Ես դեռ իմ ընկերության, ախպերության շնորհիվ ապրում եմ, բայց կան ազատամարտիկներ որ օգնության կարիք ունեն, նրանց գոնե ուշադրություն դարձնեն»,- ասաց ազատամարտիկը: Մանրամասնները AraratNews.am-ի տեսանյութում.