տուն Քաղաքական Միջազգային Մի քանի շաբաթում հայտնի դարձած Flappy Bird խաղի հեղինակն այն ջնջել է...

Մի քանի շաբաթում հայտնի դարձած Flappy Bird խաղի հեղինակն այն ջնջել է բոլոր խանութներից

202
0

l_7796

Նգուեն Դոնգը, ում ստեղծած Flappy Bird խաղը մի քանի շաբաթում դարձել է խելախոսների տերերի ամենասիրված խաղը, ջնջել է այն App Store-ից և Google Play-ից։ Իր այս քայլը նա բացատրե է նրանով, որ «այն անտանելի է դարձել իր համար»։ Flappy Bird-ը մոտ չոս շաբաթ գլխավորում էր App Store-ի ամենաշատ ներբեռնված անվճար խաղերի ցուցակը։ Չնայած խաղն անվճար էր, բայց, շնորհիվ նրանում տեղադրված գովազդի, այն ամեն օր ապահովում էր իր հեղինակին 50 հազար դոլար։ Սակայն փետրվարի 8-ին Դոնգը Twitter-ի իր էջում գրել է․ «Flappy Bird-ը կարող եմ իմ հաջողությունն անվանել։ Սակայն այն նաև քանդում է իմ սովորական կյանքը։ Այնպես որ, ես հիմա այն ատում եմ»։