Ամերիկացի քաղաքագետ Միթ Ռոմին համարում է, որ միջազգային արենայում ՌԴ նախագահ Պուտինը ոչ մեկ անգամ է գերազանցել իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային։ Նա նշել է հատկապես սիրիական կարգավորման եւ Էդվարդ Սնոուդենի հետ կապված իրավիճակները։ Հաղորդում է РИА Новости-ն։
Հիմնավորելով իր տեսակետը, Ռոմին, ով 2012թ ԱՄՆ նախագահական ընտրություններին Օբամայի հակառակորդն էր, հիշեցնում է, որ անցյալ տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ը պատրաստ էր պատերազմ սկսել Սիրիայի հետ, իբր քիմիական զենքի առկայության եւ ապստամբների դեմ դրա օգտագործման պատճառաբանությամբ։ Սակայն իրադարձությունների այդպիսի զարգացումից հնարավոր եղավ խուսափել միայն ռուսական կողմի ջանքերի շնորհիվ, երբ վերջինս պնդեց այն պահել միջազգային վերահսկողության կենտրոնում։
Քաղաքագետը նաեւ հիշատակել է ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակից Սնոուդենի շուրջ ծավալված դեպքերը, որին Ռուսաստանը ժամանակավոր կացարան հատկացրեց։