Մեքսիկայի բնակիչ Խեսուս Էրնեստո Չավես Կաստիլիոն խոստովանել է, որ իր կյանքի ընթացքում սպանել է ավելի քան 800 մարդու։ Այս մասին հաղորդում են մեքսիկական լրատվամիջոցները։
2010 թվականին Խեսուսը ձերբակալվել էր մեքսիկական Սյուդադ-Խուարես քաղաքում, այնուհետև արտահանձնվել ԱՄՆ։ Դատի ժամանակ նա պատմել է, որ մաս է կազմել Բարիո Ացտեկա խմբավորմանը, որի ղեկավարը նրան ամեն օր ուղարկել է մարդկանց ցուցակ, որոնց պետք էր սպանել՝ ոստիկանությանն ու բնակչությանը վախեցնելու համար։ Նրա զոհերի մեջ են նաև ԱՄՆ հյուպատոսության մի քանի աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամներ։ Ներկայում Խեսուս Էրնեստո Չավես Կաստիլիան խոստովանական ցուցմունքներ է տալիս խմբավորման ղեկավար Արտուրո Գալյեգոսի դեմ։