Մեքսիկայի Սոնորա նահանգի ղեկավարությունն ընդունել նոր օրենք, որը թույլ չի տա ծնողներին իրենց նորածիններին անվանակոչել նվաստացուցիչ և ծիծաղելի անուններով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նոր օրենքով արգելվել է նորածնին տալ 61 անուն, որոնց թվում են Տերմինատոր, Ռեմբո, Բեթմեն, Ջեյմս Բոնդ, Հարի Փոթեր, Հիտլեր, Բուրգեր Քինգ, Թլփատում և այլն։ Արգելվել է նաև երեխաներին անվանակոչել Թվիթեր կամ Ֆեյսբուք։
Տեղի իշխանությունները դիմել են այս քայլին՝ կանխելու ապագայում մանուկներին անհարմար դրության մեջ դնելու հնարավորությունը։