տուն Քաղաքական Միջազգային Մեքսիկացի ձկնորսը խմել է կրիաների արյունը օվկիանոսում գոյությունը պահպանելու համար

Մեքսիկացի ձկնորսը խմել է կրիաների արյունը օվկիանոսում գոյությունը պահպանելու համար

107
0

1367645008_yanukovichդ

Ավելի քան մեկ տարի Խաղաղ օվկիանոսում նավակի մեջ անցկացրած մեքսիկացի ձկնորսը պատմել է, որ խմել է կրիաների արյունը, անձրևաջուր և սեփական մեզը։

Ինչպես գրում է Daily Telegraph-ը, 13 ամիս տևած ճանապարհորդության ժամանակ 37-ամյա Խոսե Սալվադոր Ալվարենգին ստիպված է եղել ձեռքերով ձուկ և թռչուն որսալ, որպեսզի սովից չմահանա։

«Ես կորցրել էի ժամանակի զգացումը և միայն կարողանում էի տարբերել օրն ու գիշերը։ Ես ոչ մի անգամ հող չեմ տեսել, միայն օվկիանոս», — ասել է Ալվարենգին։

2012 թվականի սեպտեմբերին երկու տղամարդ նավակով Մեքսիկայից ուղևորվել են Սալվադոր։ Նավակի շարժիչը փչանալուց 4 ամիս անց նրանցից մեկը՝ Եզեկյելը մահացել է։ 2014 թվականի հունվարին նավակը մոտեցել է Մարշալյան կղզիներին, որոնք ենթադրյալ նշանակված կետից գտնվում են մոտ 9000 կմ հեռավորության վրա։ Այդ կերպ նավակը հաղթահարել է մոտ 12.5 հազար կմ հեռավորություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here