տուն Լուրեր Բլոգ Մեր իշխանությունները պետք է լուրջ հետևություններ անեն. Պետրոս Ղազարյան

Մեր իշխանությունները պետք է լուրջ հետևություններ անեն. Պետրոս Ղազարյան

196
0

big_IMG_6175

Քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կապված Ուկրաինայի դեպքերի հետ:

«Շատ ակտիվ քաղաքացիներ այսօր նախանձով են նայում ուկրաինական դեպքերին: Մինչդեռ Ուկրաինան կանգնած է քաղաքացիական պատերազմի և մասնատման շեմին:

Մեր իշխանությունները պետք է լուրջ հետևություններ անեն, թե ինչպիսի մթնոլորտ է այսօր Հայաստանում, որ շատերը ուկրաինական սցենարը նախընտրում են մեր «դանդաղ շտապելուց»:

Եթե լուրջ հետևություններ և քայլեր չլինեն, կնշանակի ՝քաղաքական էլիտան ոչ մի հետևություն չի արել մարտի 1-ի ողբերգական դեպքերից:

Այսօր հայտնի դարձավ,որ Պուտինը Բրյուսելում հայտարարել է, որ Եվրասիական միությունը պատրաստ է Եվրոպական միության հետ բանակցել Ազատ առևտրի գոտու մասին:

Այն ինչ մենք անում էինք 4 տարի և ռուսներն հաջողությամբ վիժեցրին, հիմա իրենք են առաջարկում և անում: Սա վիրավորական է ցանկացած ադեկվատ ՀՀ քաղաքացու համար:
Իսկ իշխանությունների կողմից ոչ մի ողջամիտ բացատրություն»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here