տուն Քաղաքական Միջազգային Մերկելն անթույլատրելի է համարում Նուլանդի արտահայտությունները

Մերկելն անթույլատրելի է համարում Նուլանդի արտահայտությունները

162
0

img-070214-167.onlineBild

Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղեկալ Վիկտորիա Նուլանդի արտահայտությունները ԵՄ-ի վերաբերյալ «բացարձակ անընդունելի են»: Այս մասին հայտարարել  է կառավարության ներկայացուցիչ Կրիստիանե Վիրցը:

Նա նշել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կարծիքով` Եմ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնն անում է «գերազանց աշխատանք», և Եվրամիությունն ապագայում էլ լուրջ աշխատանք է իրականացնելու ուկրաինական ուղղությամբ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում նշել են նաև գաղտնալսումների պրակտիկայի անհեռատեսությունը:

Հիշեցնենք, որ երեկ հրապարակվել են Վիկտորիա Նուլանդի և Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Պայեթի հեռախոսազրույցի ձայնագրությունները, որում Նուլանդը բացասաբար է արտահայտվում Ուկրաինայում Եվրամիության քայլերի վերաբերյալ: