տուն Լուրեր Մենք պայքարում ենք խոշոր ընկերությունների չարաշահումների դեմ. Արտակ Շաբոյան

Մենք պայքարում ենք խոշոր ընկերությունների չարաշահումների դեմ. Արտակ Շաբոյան

355
0

9129_am_1

«Համաշխարհային բանկը ուսումնասիրություն է իրականացրել  և նշել է մի քանի ոլորտներ, որտեղ կենտրոնացվածության աստիճանը բարձր է և այդ ոլորտների  ստեղծած արդյունքը հարաբերել է համախառն ներքին արդյունքի  ծավալներին: Հիմա, երբ նայում  ենք, թե որ ոլորտներն է  համեմատել Համաշխարհային բանկըˋ տեսնում ենք հետևյալ ոլորտները՝ էներգետիկիա, տրանսպորտ, հեռահաղորդակցություն, հանքաարդյուանբերություն, այսինքն սրանք այն ոլորտներն են, որտեղ օբյեկտիվորեն կա մենաշնորհ: Սրանք այն ոլորտներն են, որոնք պետությունը տալիս է մեկ ընկերության, որպեսզի նա ծառայություններ մատուցի կամ շահագործի: Դրանք այն ոլորտներն են, որտեղ լիցենզավորված գործունեություն է իրականացվումˋ օրինակ հեռահաղորդակցությունը, որտեղ շատ ընկերություններ չեն կարող այս ոլորտում գործունեության իրականացնել»,- Ազգային Ժողովում իր ելույթի ընթացքում անդրադառնալով տնտեսության կենտրոնացվածությանը, ասաց ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը:

ՏՄՊՊՀ ղեկավարը անդրադարձավ նաև   խոշոր ընկերությունների գործունեությանըˋ  նկատելով, որ աշխարհի ոչ մի երկրում  մրցակցության մասին օրենքով չի նախատեսվում պայքարել խոշոր ընկերությունների դեմ. «Ամբողջ աշխարհումˋ ոչ միայն Հայաստանում, բոլոր երկրների մրցակցության մասին օրենքով չի նախատեսվում պայքարել խոշոր ընկերությունների դեմ, այսինքն խոշոր ընկերությունների դեմ մրցակցության վերահսկման մարմինը չի պայքարում: Մենք պայքարում ենք խոշոր ընկերությունների չարաշահումների դեմ»,-ասաց Արտակ Շաբոյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here