Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն ելույթ է ունեցել Մյունխենի` անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ: Մի շարք այլ հարցերի հետ միասին նա անդրադարձել է նաև նախկին ԽՍՀՄ տարածքում մի շարք այլ խնդիրների, այդ թվում` ղարաբաղյան կարգավորման խնդրին:
«Մենք խաբում ենք ինքներս մեզ, թե կարծես կարող ենք լուծել խնդիրները Մերձնդնեստրի կարգավորման 5+2 ձևաչափի կամ այլ բազմազգ բանաձևերի, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի կարգավորման ընդունված ձևաչափի միջոցով: Չենք կարող: Ես կոչ եմ անում Սևծովյան տարածաշրջանի և «Արևելյան գործընկերության» բոլոր երկրներին, որպես առաջնահերթային, ձևակերպել սառեցված հակամարտությունների լուծումը, որպեսզի ճանապարհ հարթենք նրանց (հակամարտող երկրների — խմբ.) համար դեպի Եվրամիություն», — ասել է Բեսեսկուն: Այս մասին հաղորդում է Vesti.az-ը: