տուն Քաղաքական Միջազգային Մեկ սպանված, մեկ վիրավոր, երկու պատանդ․ Կիևի ոստիկանությունը կորուստներ է կրում

Մեկ սպանված, մեկ վիրավոր, երկու պատանդ․ Կիևի ոստիկանությունը կորուստներ է կրում

179
0

16

Ուկրաինայի մայրաքաղաքի շրջաններից մեկում շինարարաները շինհրապարակում հայտնաբերել են ոստիկանության աշխատակցի դի։ Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը։

Ականատեսները վկայում են, որ մինչև մարմնի հայտնաբերելը, երկու հոգի վազքով հեռացել են դեպքի վայրից։ Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ սպանված ոստիկանն աշխատել է պետական պահպանության վարչությունում և արձագանքել է օբյեկտներում տագնապի ազդանշաններին։ Այն վարչությունը, որտեղ աշխատում էր 27-ամյա սպանված ոստիկանը, գտնվել է ոստիկանության հատուկ ջոկատի՝ «Բերկուտի» զորամասի մերձակայքում։

Երեկ ուշ երեկոյան Մայդանի ինքնապաշտպանության ներկայացուցիչները հարձակվել են երեք ոստիկանների վրա, որոնցից մեկը ստացել է դանակի հարված։ Վիրավորված ոստիկանին հանձնել են բժիշկներին, սակայն մյուս երկու ոստիկանների գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here