տուն Քաղաքական Միջազգային Մեծ Բրիտանիայում ստեղծվել է սեռական բռնությունների ենթարկված տղամարդկանց աջակցության հիմնադրամ

Մեծ Բրիտանիայում ստեղծվել է սեռական բռնությունների ենթարկված տղամարդկանց աջակցության հիմնադրամ

137
0

pic_ae0e01f4ae67d70408af359d66ffc900

Բրիտանական կառավարությունը հայտարարել է նոր հիմնադրամի ստեղծման մասին, որի նպատակն է սեռական բռնությունների ենթարկված տղամարդկանց աջակցություն ցուցաբերելը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Այս կազմակերպության բյուջեն կազմում է մոտ կես միլիոն ֆունտ ստերլինգ: Դրա աշխատակիցները հոգեբանական և բժշկական օգնություն են ցուցաբերելու սեռական բռնություններից տուժած տղամարդկանց: Ոստիկանության և քրեական հետաքննության հարցերով նախարար Դեմիեն Գրինը հայտարարել է, որ հիմնադրամի ստեղծման նպատակը հասարակության մեջ այս խնդրի շուրջ քննարկումներ հարուցելն է, քանի որ այս թեման հասարակությունում «տաբուի» տակ է:

Մեծ Բրիտանիայի ոստիկանության տվյալներով` Անգլիայում և Ուելսում տարեկան արական սեռի մոտ 72 հազար ներկայացուցիչ (13 տարեկանից բարձր) դառնում են բռնաբարության զոհ: Սեռական բնույթի բոլոր տեսակի հանցագործությունների մոտ 12% զոհերը տղամարդիկ են: Ոստիկանությունում հայտնում են, որ տղամարդիկ շատ հաճախ չեն հայտնում բռնությունների մասին, քանի ամաչում են դրանից: