Կլիմայի փոփոխման հարցերով փորձագետների միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահ, պրոֆեսոր Ժան-Պասկալ Վան Իպերսելեն հայտնել է, որ ջրհեղեղները Մեծ Բրիտանիայում հերթական անգամ հաստատել են այն սպառնալիքը, որ այս դարի միջնամասում Եվրոպայի մի մասը հայտնվելու է ջրի տակ։
«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Մեծ Բրիտանիայում, միայն սկիզբն է, կարող ենք ասել՝ նախազգուշացումը», — պրոֆեսորի խոսքերն է փոխանցում «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը։
Փորձագետը հայտարարել է, որ ջրհեղեղներն առայժմ գոյանում են ոչ թե ծովի մակարդակի բարձրացման, այլ ընդամենը տեղումների քանակի ավելացման հետևանքով, սակայն այս ամենը խոսում է այն մասին, որ կլիմայի գլոբալ փոփոխություններն ու արկտիկական սառույցների հալքն անդառնալի հետևանքներ են ունենալու։