Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում ավարտվեցից 2-րդ օրվա մրցումները։ Ընդհանուր առմամբ խաղարկվեց մեդալների 7 հավաքածու։
Մեդալային հաշվարկում անառարկելի առաջատարը Նորվեգիայի հավաքականն է, որն իր ակտիվում ունի 7 մեդալ, որոնցից 2-ը՝ ոսկե։
Նորվեգացիներին հաջորդում են Նիդեռլանդների մարզիկները, ովքեր իրենց բոլոր մեդալները նվաճել են չմշկավազքում։ ԱՄՆ-ի հավաքականն առայժմ իր երրորդ հորիզոնականն ապահովել է սնոուբորդիստների երկու ոսկե մեդալների շնորհիվ։
Հետաքրքիր է, որ ասիական որևէ երկիր առայժմ ներկայացված չէ մեդալային հաշվարկի լավագույն տասնյակում, չնայած որ այդ մայրցամաքի ներկայացուցիչները, հատկապես՝ Ճապոնիան և Հյուսիսային Կորեան, ուժեղ են ձմեռային մարզաձևերում։
Երկրորդ օրից հետո մեդալները նվաճել են 17 երկրի ներկայացուցիչներ, որոնցից ոսկե մեդալ նվաճել է 10 երկիր։
Ընդհանուր հաշվարկի աղյուսակը՝ ըստ Սոչի 2014-ի պաշտոնական կայքի։