Սոչիի Լաուրա կենտրոնում այսօր խաղարկվել է տղամարդկանց բիատլոնի անհատական մրցավազք (20կմ) ձևի մեդալների հավաքածուն։
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է աշխարհի հնգակի չեմպիոն, փետրվարի 10-ին տղամարդկանց բիատլոնի հետապնդում (12.5կմ) ձևում օլիմպիական ոսկին նվաճած ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադը։
Արծաթե մեդալը նվաճել է գերմանացի Էրիկ Լեսերը (49:43.9), իսկ 3-րդ հորիզոնականում ռուս Եվգենի Գարանիչևն է (50:06.2)։