տուն Լուրեր Մասուդ Բարզանին կգա Հայաստան

Մասուդ Բարզանին կգա Հայաստան

170
0

mus

Ինչպես տեղեկացնում են AraratNews.am-ի աղբյուրները, մոտակա ժամանակներս Հայաստան է ժամանելու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին: Նրա այցը կապված է լինելու մի շարք պայմանավորվածությունների հետ, որոնք պետք է հաստատվեն: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Բարզանիի այցի ընթացքում քննարկվելու են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են վիզային ռեժիմի դյուրացմանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև Երևան-Էրբիլ օդային հաղորդակցության հաստատմանը: Փորձագետների գնահատմամբ այցը երկու կողմերի համար էլ բավականին արդյունավետ է և կարևոր: Սպասվում է, որ Մասուդ Բարզանիի հետ Հայաստան կժամանեն նաև քրդական կառավարության և խորհրդարանի մի շարք անդամներ: Նաև հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերվի առ այն, որ Էրբիլ քաղաքում Հայաստանը ունենա հյուպատոսություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here