Լոս Անջելեսում 91 տարեկան հասակում մահացել է ամերիկացի կոմիկ, «Ներկայացումների ներկայացում» հեռուստաշոուի հայտնի մասնակից Սիդ Սիզարը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Սիզարը նաև աչքի է ընկել «Բրիոլին» ֆիլմում կատարած իր դերով։ Վուդի Ալենն ու Նիլ Սայմոնը ժամանակին հայտարարել են, որ իրենց վարպետության մեջ իր ներդրումն ունի Սիդ Սիզարը, ում դերերի և սցենարների վրա սովորել են մեծ վարպետները։ Մինչև դերասանական կարիերան սկսելը Սիզարը սաքսոֆոն է նվագել։