Ռուս լունսակարիչ Սերգեյ Կոկինսկին Մեծ Բրիտանիային պատկանող Ֆոլքլենդյան կղզիներում, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում, լուսանկարել է պինգվինների «ավանը», ուր տարբեր հաշվարկներով ձվադրում է շուրջ 200 հազար պինգվին։
Նրան հաջողվել է լուսանկարել պինգվինի ճուտիկների, որոնք արդեն ազատվում են իրենց մանկական «հագուստից»։ Որոշ «մազոտ» պինգվիններ էլ կբարձրացնեն մեր ընթերցողների տրամադրությունը շաբաթ առավոտ։ Ֆոտոշարքը՝ The Daily Mail-ից։