Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերքել է իր մասնակցությունը «Բարսելոնայի» կողմից Նեյմարի ձեռք բերման գործի հետաքննությանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ կատալոնական ակումբի արդեն նախկին նախագահի դեմ հայց էր ներկայացվել դատարան, որով նրան մեղադրում էին Նեյմարի ձեռքբերման ժամանակ մեքենայություններ թույլ տալու մեջ: Հետաքննության ժամանակ Ռոսելը ստիպված էր հրաժարական տալ:
Իսպանական RAC1-ը օրեր առաջ ենթադրություն էր արել, որ այս հետաքննության նախաձեռնողը «Ռեալի» նախագահն է: Մադրիդյան ակումբն այսօր պաշտոնապես հերքել է այս լուրը` սպառնալով, որ դատի կտա այդ հրատարակությանը, եթե այն առաջիկայում չտպագրի այս լուրի հերքումը: