Մադրիդի «Ռեալը» երեկ ապահովել է իր մասնակցությունը Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում։ 1/4 եզրափակիչում «արքայական» ակումբն առավելության է հասել «Էսպանյոլի» նկատմամբ։ Խաղն ավարտվել է 1։0 հաշվով։ 7-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփել է Խեսեն։ Թիմերի առաջին խաղում մադրիդցները կրկին առավելության էին հասել Բարսելոնան ներկայացնող այս թիմի նկատմամաբ։
Կիսաեզրափակիչում Կարլո Անչելոտիի սաները կխաղան «Ատլետիկո» (Մադրիդ) — «Ատլետիկ» (Բիլբաո) զույգի հաղթողի հետ։