տուն Քաղաքական ՄԻՊ-ը կուսումնասիրի ՊԵԿ-ի նամակը

ՄԻՊ-ը կուսումնասիրի ՊԵԿ-ի նամակը

146
0

ddddddddddddddddddddddds[1]

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր ստացել է ՊԵԿ-ի պատասխան նամակը կուտակային կենսաթոշակայինի փոխանցումների վերաբերյալ: ՄԻՊ-ը խնդրել  էր պարզաբանել, թե արդյոք մինչև մարտի 28-ը գործատուները կենթարկվե՞ն տուգանքների, եթե չվճարեն պարտադիր կենսաթոշակային համակարգի համար հասանելիք գումարները: Նամակում ՊԵԿ-ը վստահեցրել է, որ որևիցե տուգանք չի նախատեսվում մինչև Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրը` մարտի 28-ը: Այդ մասին AraratNews.am-ին հաղորդեցին ՄԻՊ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի «պարտադիր» բաղադրիչի կիրառումը՝ հիշյալ գործով դատաքննությունը տեղափոխելով 2014 թվականի մարտի 28:

Չնայած այն, որ գործատուները կարող են չվճարել այդ գումարները, սակայն պետական որոշ հիմնարկներում, այնուամենայնիվ, պահումներ եղել են: Այս հարցի առնչությամբ ՄԻՊ մամուլի ծառայությունից հաղորդեցին, որ առայժմ ուսումնասիրվում է ՊԵԿ-ի պատասխանը: Իսկ թե արդյոք ապօրինի պահումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ՝ պարզ կդառնա ուսումնասիրությունից հետո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here