տուն Քաղաքական Միջազգային ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջընթաց է նկատում Սիրիայի հարցով ժնևյան բանակցություններում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջընթաց է նկատում Սիրիայի հարցով ժնևյան բանակցություններում

216
0

563C0663-7BEB-4822-97B0-21F6AAAA8E22_w640_r1_s_cx0_cy10_cw0

Շվեյցարիայում Սիրիայի կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունների միջև բանակցություններում առաջընթաց է նկատվում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ով աշխատանքային այցով Բեռլինում է:

Նրա խոսքերով` «հիմնական նպատակը կոնկրետ միջոցառումները կյանքի կոչելն է, որոնց միջոցով քաղաքացիական պատերազմից տուժած երկրում հնարավոր կլինի նվազեցնել քաղաքացիական բնակաչության տառապանքները»: Միաժամանակ, Բան Կի Մունը հավելել է, որ իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Նա հաստատել է, որ ուրբաթ օրը բանակցությունները կընդհատվեն, ինչը թույլ կտա պատվիրակություններին վերադառնալ Սիրիա և իրենց ղեկավարների հետ քննարկել դրանց ընթացքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here