Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահող Ջոն Էշը կոչ է արել պետություններին՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել Սոչիում մեկնարկելիք Օլիմպիական խաղերի ժամանակ օլիմպիական հրադադար ապահովելու համար։
«68-րդ նիստի նախագահողի լիազորություններից ելնելով՝ պաշտոնապես դիմում եմ անդամ բոլոր երկրներին՝ հավատարմություն ցուցաբերել Սոչիում օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերի ժամանակ հրադադար ապահովելու համար՝ ձեռնարկելով կոնկրետ գործողություններ տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում», — ասվում է նրա հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը մեկնարկում են փետրվարի 7-ին։