Հազարավոր մարդիկ տարհանվել են Ճավա կղզուց Քելուդ հրաբխի ժայթքման պատճառով։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։ Քելուդի այս ակտիվացմանը շնորհվել է վտանգավորության վերին աստիճան։
Իշխանությունները կոչ են անում 36 գյուղերի բնակիչներին՝ շուրջ 200 հազար մարդ, լքել իրենց տները, քանի որ դրանք մոտ են հրաբխին։ Վերջին անգամ այս հրաբուխը լուրջ վնաս է հասցրել 1990 թվականին, երբ զոհվել է 19 մարդ։ 1919 թվականի ժայթքման ժամանակ զոհերի թիվը հասել է 5 հազարի։