տուն Քաղաքական Միջազգային Ճապոնիայում մի քանի հազար ընտանիք արգելափակված են իրենց բնակարաններում ձյան պատճառով

Ճապոնիայում մի քանի հազար ընտանիք արգելափակված են իրենց բնակարաններում ձյան պատճառով

300
0

Japan Heavy Snow.JPEG-0793f

Ճապոնիայում մի քանի հազար ընտանիքներ արգելափակված են մնացել իրենց բնակարաններում ձնի բարձր շերտի և փլուզումների պատճառով։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով ճապոնական ընկերություններին։

Սիձուոկա նահանգի Օյամա գյուղում իրենց տներում արգելափակվել է ավելի քան 3000 մարդ։ Ճապոնիայի բանակի ստորաբաժանումները ներկայում փորձում են մաքրել դեպի այդ գյուղը տանող ճանապարհներն ու ազատեն մարդկանց «ձնե կալանքից»։ 1200 հոգի արգելափակված է Հայակավա գյուղում, որը գտնվում է Յամանաշի նահանգում։ Մի շարք քաղաքներում նկատվում է սննդամթերքի պակաս, քանի որ առաքիչները չեն կարողանում հասնել սուպերմարկետներ՝ փակ ճանապարհների պատճառով։ Այս մասին հաղորդում է NHK-ը։