տուն Քաղաքական Միջազգային Ճապոնիայում թողարկվել է նոութբուք տարեցների համար

Ճապոնիայում թողարկվել է նոութբուք տարեցների համար

231
0

1351394

Ճապոնական Fujitsu ընկերությունը հայտարարել է Lifebook AH90/P նոր նոութբուքերի արտադրության մասին։

Այն նախատեսված է 60 տարեկանից բարձր օգտագործողների համար։ Համակարգչի ստեղնաշարի կոճակները փոքր ինչ հեռու են մեկը մյուսից եւ լուսավորված։ Այն ունի Awaseru Voice համակարգ, ինչը թույլ է տալիս ապահովել ձայնի որակը՝ վատ լսող մարդկանց համար։ Բացի այդ, այն թույլ է տալիս ընտրել գույնի  լույսի անհրաժեշտ բալանսը։

Համակարգիչն աշխատում է Intel Core i7 4500U պրոցեսորով, ունի 15.6 դյույմանոց էկրան, 8 Գիգաբայթ օպերատիվ հիշողություն։ Ճապոնիայում համակարգիչը վաճառքի կհանվի փետրվարի 13-ին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here