Ճապոնական All Nippon Airways ավիաընկերությունը ներողություն է խնդրել իր ուղևորներից՝ ռասիստական գովազդի համար, որը ծաղրումէ արևմտյան քաղաքակրթությունը։ Այս մասին հաղորդում է The Daily mail-ը։
Լրատվամիջոցւի տեղեկություններով՝ ավիաընկերությունը հայտարարել է, որ կփոխեն գովազդային հոլովակի բովանդակությունը՝ պնդելով, որ միտք չեն ունեցել վիրավորելու ինչ-որ մեկին։ Գովազդում երկու տղամարդ, ովքեր հագնված են օդանավակայանի աշխատակիցների նման, քննարկում են, թե ինչպես բարձրացնեն ավիաընկերության վարկը։ Նրանցից մեկն առաջարկում է փոխել «ճապոնացի ժողովրդի կերպարը, ինչից հետո նրա մազերը դառնում են բաց գույն, իսկ քիթը երկարում է՝ նմանվելով եվրոպացու քթի։
Գովազդային տեսահոլովակը ցուցադրելուց հետո այն մեծ դժգոհությունների տեղիք է տվել, իսկ ոմանք ավիաընկերությանը մեղադրել են ռասիզմի մեջ։