տուն Քաղաքական Միջազգային Հրատարակվել է Չարլի Չապլինի միակ վիպակը

Հրատարակվել է Չարլի Չապլինի միակ վիպակը

147
0

 

90242558-8d06-11e3-_516328c

Հրապարակվել է Չարլի Չապլինի միակ գրական ստեղծագործությունը։ Այս մասին հաղորդում է The Times-ը։

«Բեմի լույսեր» (Footlights) վիպակի շնորհանդեսը, որը դարձել է համանուն ֆիլմի սցենար, կկայանա այսօր Բրիտանիայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում։ Այն կներկայացնի գրքի կազմող և դերասանուհի Քլեր Բլումը, ով Թերեզայի դերն է խաղացել «Բեմի լույսեր» ֆիլմում։

Վիպակը, որը բաղկացած է 34 հազար բառից, հայտնաբերվել է  Չապլինի Շվեյցարիայի առանձնատանը և երկար ժամանակ պահվել է այնտեղ։ Այն սկսել են վերականգնել 2002 թվականից։ Վիպակը հրապարակվելու է 1952 թվականին լույս տեսած ««Բեմի լույսերի» աշխարհը» էսսեի հետ միասին, որի հեղինակ Դևիդ Ռոբինսոնը պատմում է «Բեմի լույսեր» ֆիլմի ստեղծման մասին։

Չապլինի ստեղծագործության սյուժեն ծավալվում է Վեսթ Էնդում, 1914 թվականին, երբ պարուհի Թերեզան հիվանդության պատճառով ընդհատում է կարիերան և ցանկանում ինքնասպանություն գործել։ Նրան փրկում է լեգենդար ծաղրածու Կալվերոն, ում շնորհիվ Թերեզան վերադառնում է բեմ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here