տուն Լուրեր «Հրապարակ». Մարտի մեկի հանրահավաքին պատրաստվում է եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը

«Հրապարակ». Մարտի մեկի հանրահավաքին պատրաստվում է եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը

62
0

Հրապարակ

Մարտի մեկի հանրահավաքին պատրաստվում է եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը: Առաջինը նպատակ ունի այդ օրը հնարավորինս շատ մարդ դուրս բերել փողոց, ինչից կերեւա ընդդիմության ուժն ու իրական վարկանիշը: Երկրորդը, բնականաբար, հակառակ խնդիրն է լուծում՝ ամեն ինչ անել, որ ընդամենը մի բուռ պլակատավոր ժողովուրդ լինի, ոչ շատ, ճիշտ այնքան, որքան պետք է «թեթեւ» ընդդիմություն ունեցող, ժողովրդավարական երկիր «խաղալու» համար:

ՀԱԿ-ը հանրահավաքի մասին իրազեկման ակցիաներ է սկսել, իսկ իշխանությունը՝ այդ ակցիաներին խանգարելու, ակտիվիստներին վախեցնելու գործընթաց, որի համար, ինչպես միշտ, «առաջ է բրթում» ոստիկանին: Վերջինս ճնշման ավելի ճկուն միջոցներ է օգտագործում, եւ, ի պատասխան, կատարելագործվում է դիմադրության ձեւը:

Գրում է <<Հրապարակ>> օրաթերթը