տուն Լուրեր «Հրապարակ». Լյուքս Ստեփանյանի ծնողների պահանջով նիստը կայացել է

«Հրապարակ». Լյուքս Ստեփանյանի ծնողների պահանջով նիստը կայացել է

110
0

Հրապարակ

Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում ծառայակից Դավիթ Խաչատրյանի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստը երեկ փորձել են հետաձգել է եւ այդ որոշման մասին տուժողի ծնողներին  տեղյակ են պահել միայն առավոտյան, երբ նրանք արդեն ճանապարհին են եղել՝ դեպի Երեւան: Պատճառաբանել են, թե փաստաբանները չեն կարող ներկայանալ նիստին: Սակայն տուժողի իրավահաջորդները  հետ չեն դարձել, շարունակել են ճանապարհը դեպի  դատարան՝ տեղում պարզելու հետաձգման իրական պատճառները: Այս պարզաբանումների ժամանակ աղմուկ է բարձրացել, նրանք պահանջել են անպայման ամբաստանյալի փաստաբաններին բերել դատարան եւ նիստ հրավիրել: Դատարանի ներկայացուցիչները համաձայնել են նրանց պահանջներին եւ խոստացել նիստը կայացնել: Այն նշանակել են ժամը 14-ին, սակայն փաստաբանները, որոնք առավոտյան պատճառաբանել էին, թե ոչ մի կերպ չեն կարող գալ, ներկայացել են ժամը16-ի սահմաններում,  եւ շարունակվել է դատաքննությունը: Ակնհայտ է, որ Լյուքսի ծնողների  ընդվզումները ստիպում են իրավապահ մարմիններին նրանց պահանջների հետ հաշվի նստել:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը