տուն Լուրեր «Հրապարակ». Ինչ են մտածում ԲՀԿ գործարարները

«Հրապարակ». Ինչ են մտածում ԲՀԿ գործարարները

75
0

Հրապարակ

Ի՞նչ են մտածում շարքային, մասնավորապես գործարար ԲՀԿ-ականները կառավարությանը, վարչապետին  անվստահություն հայտնելու միջկուսակցական քննարկումների մասին՝ երեկ հարցրինք ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանին` Շիշ Մելոյին: «Առավոտ շուտ` ըտենց հարցո՜վ… ախր շատ զբաղված եմ»: Այնուհանդերձ, համաձա՞յն եք վարչապետի իմպիչմենտի հետ: «Դե, մենք ունենք կուսակցություն, ֆրակցիա. ոնց ասեն` էնպես, անձնական կամ անանձնական հարցեր չկան` հիմք ենք ընդունում ֆրակցիայի ասածը»: Իսկ նախագահին, Սերժ Սարգսյանին է՞լ եք իմպիչմենտ հայտնելու: «Արդեն ասացի` ինչ կասի խմբակցությունը»: Չեք սիրում, էլի, Սերժ Սարգսյանին: «Ո՞վ չի սիրում. ես անձամբ շատ հարգում եմ իրեն, շատ հարգանք ունեմ իմ նախագահի նկատմամբ, թե չէ` սիրել-չսիրելը ո՞րն է, հո հնդկական կինո չի՞»: Լրիվ հնդկական է, որովհետեւ Ծառուկյանն էլ «անձամբ ու շատ անանձնական» հարգում-սիրում է նախագահին՝ ոտքի կանգնած նրա կենացն է խմում. բա որ հանկարծ «խմբակցությունը» որոշի, որ իմպիչմենտ եք հայտնում նրան, ո՞նց եք անելու: «…եթե՜ որոշի՜…»՝ էլ չցանկացավ խոսել պարոն Մելոն:

Գրում է <<Հրապարակ>> օրաթերթը