տուն Լուրեր «Հրապարակ». Գուրգենիչն ԱՄՆ-ից վերադարձավ խստագույնս հուզված…

«Հրապարակ». Գուրգենիչն ԱՄՆ-ից վերադարձավ խստագույնս հուզված…

104
0

Հրապարակ

ԱԱԾ էլեկտրոնային հասցեից անանուն նամակի (հայտարարությունը ստորագրված էր՝ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ) հրապարակումն առիթ տվեց, որ ԱԱԾ նախկին աշխատակից Գուրգեն Եղիազարյանը Գորիկ Գուրգենիչի՝ ԱԱԾ պետի մասին մի պատմություն հիշի. «Երբ նրան գործուղեցի ԱՄՆ, հանձնարարեցի Գորիկի հետ գործուղում մեկնող մի տղայի, որն ԱՄՆ-ում ուներ հարուստ բարեկամներ, պարտադիր կոստյում գնեն Գորիկ Գուրգենիչի համար: Որովհետեւ, երբ Դավիթ Շահնազարյանը սրան պարգեւատրեց ատրճանակով, նա զենքը ձեռքին եկավ եւ ասաց, որ իրեն այն պետք չի, եթե կարելի է, 50 դոլար տանք, եւ ցույց տվեց շարքից դուրս եկած պիջակի թեւը: Գուրգենիչն ԱՄՆ-ից վերադարձավ խստագույնս հուզված… Հիմա սրան տեսնում եմ տարբեր թանկարժեք մեքենաներում: Մի հատ հարցրեք. որտեղի՞ց հիմա այդքան գումար իրեն, միգուցե դրանով շատ հարցերի պատասխան ստանանք, թե ինչը որտեղից է գալիս եւ ուր է գնում»:

Գրում է <<Հրապարակ>> օրաթերթը