Մեր աղբյուրների փոխանցմամբ` Քոչարյանը հույս ունի, որ Սոչիի օլիմպիադայից հետո Պուտինը վերջապես կհանդիպի իր հետ: Սակայն, մեր տեղեկություններով, Քոչարյանի ակտիվությունը, «տակից» հայաստանյան միտինգների համար ֆորա ապահովելը այնքան էլ հավանության չի արժանացել Մոսկվայի կողմից, որովհետեւ իր մի բուռ ծիրանի համար պայքարի ելած Քոչարյանը, ըստ նրանց, կարող է ողջ ծիրանի ծառը «վարի տալ»: Ասել է թե` միտինգային պայքարով հրապուրված Քոչարյանը հնարավոր է նպաստի նրան, որ բողոքավոր մասսան սահուն անցում կատարի դեպի արեւմտյան դաշտ, ինչը Ռուսաստանը չի բացառում ուկրաինական զարգացումներից հետո: Մոսկովյան մեր աղբյուրները պնդում են, որ Հայաստանում բողոքի ակցիաներն աննախադեպ չափերի են հասնելու եւ ֆորս մաժորի դեպքում, Ռուսաստանի հորդորով Սերժ Սարգսյանը կգնա վարչապետափոխության: Սերժ Սարգսյանն էլ իր հերթին կատեգորիկ դեմ է ոչ միայն Քոչարյանի, այլեւ նրա «միջավայրից» որեւէ մեկի «վարչապետությանը»: Այս դեպքի համար Ռուսաստանի եւ Ս. Սարգսյանի համար կոմպրոմիսային ֆիգուրներ են համարվում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եւ անգամ՝ Արթուր Բաղդասարյանը. վերջինիս հովանավորում է Պատրուշեւ-Բորդյուժա ռուսական ««սիլավիկների» զույգը:
Գրում է <<Հրապարակ>> օրաթերթը