տուն Սպորտ Հրապարակվել է հայ մարզիկների ժամանակացույցը Սոչի 2014-ում

Հրապարակվել է հայ մարզիկների ժամանակացույցը Սոչի 2014-ում

248
0

Picture-17

Ներկայացնում ենք Սոչիի օլիմպիական խաղերում հանդես եկող հայաստանցի մարզիկների մասնակցության ժամանակացույցը:

Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը փետրվարի 9–ին, ժամը 14–16–ը կմրցի 15+15 կմ մրցավազքում /սկիաթլոն/: Փետրվարի 11-ին, նույն ժամերին Սերգեյը հանդես կգա արագավազքում: Փետրվարի 14–ին` 15 կմ դասական ոճում և փետրվարի 23–ին, ժամը 11–ին աշոցքցի վարպետը կսկսի 50կմ ազատ ոճի դահուկավազքը: Այն կտևի գրեթե երեք ժամ:

Նույն օրերին և ժամերին ասպարեզ կելնի նաև Սերգեյի թիմակից և մարզընկեր Արթուր Եղոյանը, որը սակայն չի հայտավորված 50 կմ տարածությունում:

Կանանց մրցաշարում Կատյա Գալստյանը կմրցի փետրվարի 13–ին, 10կմ դասական ոճի դահուկավազքում, ժամը 14.00-15.40-ին:

Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը փետրվարի 19–ին հանդես կգա հսկա ոլորավայրէջքում,իսկ փետրվարի 22–ին` հատուկ ոլորվայրէջքում: Ասենք նաև, որ մրցաձևերը կանցկացվեն երկու մրցահերթով /կեսօրին և երեկոյան/:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here