տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի կամքին հակառակ լույս է տեսել նրա հուշերի...

Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի կամքին հակառակ լույս է տեսել նրա հուշերի ժողովածուն

195
0

Papa

Լեհաստանում լույս են տեսել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի նոթերի ժողովածուն, չնայած իր ժառանգությունում նա խնդրել էր այրել դրանք: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Սակայն Հռոմի պապի օգնական կարդնիալ Ստանիսլավ Ձիվիշը չի արել դա, քանի որ ըստ կարդինալի, դրանք թույլ են տալիս հասկանալ հովվապետի ոգեղենությունը, այսինքն այն, թե ինչ էր զգում Պապը, նրա փոխհարաբերություններն Աստծու, իր մերձավորների և իր հետ:

Ժողովածուում ներառված են Հռոմի նախկին պապի 40 տարվա նոթերը: Սակայն այս քայլը միանշանակ արձագանք չի ստացել Լեհաստանում, քանի որ այն լույս է տեսել Հովհաննես Պողոսի կամքին հակառակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here