տուն Քաղաքական Միջազգային Հռոմի պապը կոչ է արել Դավոսի մասնակիցներին՝ թույլ չտալ մարդկանց մահանալ քաղցից,...

Հռոմի պապը կոչ է արել Դավոսի մասնակիցներին՝ թույլ չտալ մարդկանց մահանալ քաղցից, երբ կա բավարար սնունդ

84
0

927343544

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը նամակ է հղել այսօր Դավոսում մեկնարկող Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին, որում կոչ է արել վերանայել նյութական բարիքների բաշխման մեխանիզմերը հանուն մարդկության բարօրության: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

«Ես խնդրանքով դիմում եմ ձեզ, որպեսզի հարստությունը ծառայի ամբողջ մարդկությանը, այլ ոչ թե կառավարություններին»,- ասվում է Պապի նամակում: Նա հատկապես շեշտել է, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի հազարավոր մարդիկ ամեն օր մահանան քաղցից այն դեպքում, երբ գոյություն ունի սննդի ահրաժեշտ պաշարներ, որոնք հաճախ հենց այնպես վատնվում են: Ֆրանսիցկոսը ասել է, որ համաշխարհային տնտեսության աճի համար անհրաժեշտ է կիրառել այնպիսի մեխանիզմներ, որոնք ավելի արդար կբաշխեն նյութական բարիքները, կավելացնեն աշխատատեղերը, կօգնեն չքավորներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here