Հաղորդավար Լուսինե Բադալյանը, Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր օրենքի բողոքի ակցիային իր մասնակցությանը, նշեց, որ այն եղել է ինքնակամ, այլ ոչ թե պարտադրողաբար: Նրա խոսքով, նման ակցիաների մասնակցությունը պետք է լինի սեփական կամքով, և չի կարծում, թե ակցիայի մյուս մասնակիցները բողոքին մասնակցել են պարտադրված:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ակցիային մասնակցել են անհատներ, որոնց մասնակցությունը եղել է հարկադրաբար:
Իր մասնակցության, քաղաքական ուժերի կամքի ու թելադրանքի մասին, խոսքի ազատության վերաբերյալ այլ մանրամասները դիտեք մեր պատրաստած տեսանյութում:
Արմինե Եփրեմյան