տուն Քաղաքական Միջազգային Հունվարին Իրաքում ավելի քան հազար մարդ է սպանվել բռնությունների հետևանքով

Հունվարին Իրաքում ավելի քան հազար մարդ է սպանվել բռնությունների հետևանքով

74
0

1367645008_yanukovichդ

Հունվար ամսին Իրաքում տեղի ունեցած հարձակումների և ահաբեկչությունների հետևանքով 1013 մարդ է մահացել։ Այսպիսի պաշտոնական տվյալներ են ներկայացրել Իրանի առողջապահության նախարարությունը, ՆԳՆ-ն և ՊՆ-ն։

Գրոհայինների հետ բախումների արդյունքում հունվարին 122 զինծառայող, 96 իրավապահ մարմին և 795 քաղաքացիական անձինք են զոհվել։ Իշխանությունների տվյալներով, ավելի քան երկու հազար մարդ վիրավորվել է, որոնցից 1633-ը՝ քաղաքացիական անձինք, 238-ը՝ զինծառայող և 153-ը ոստիկաններ են։

Ընդհանուր առմամբ, հունվարին Իրաքում արձանագրվել է բռնությունների ամենաբարձր ցուցանիշը՝ սկսած 2008 թվականի ապրիլից, երբ մեկ ամսում դրանց զոհ էր գնացել 1073 մարդ։

Հավելենք, որ ՄԱԿ-ի տվյալներով, իրականում զոհերի թիվը գերազանցում է պաշտոնական տվյալներում ներկայացված թվին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here