տուն Սպորտ Հույս ունեմ, որ Շումախերը կվերադառնա այնպիսին, որպիսին մենք նրան ճանաչել ենք. Ֆետել

Հույս ունեմ, որ Շումախերը կվերադառնա այնպիսին, որպիսին մենք նրան ճանաչել ենք. Ֆետել

186
0

140125110343-li-na-backhand-horizontal-gallery

«Ֆորմուլա 1»-ի աշխարհի քառակի չեմպիոն, Red Bull-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը իր աջակցությունն է հայտնել լեգենդար ավտոարշավորդ, աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին, ով արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ գտնվում է կոմայի մեջ։

«Այդ լուրը լսելուց հետո ես պարզապես շոկի մեջ հայտնվեցի։ Ես և Միխայելը հին ծանոթներ ենք։ Կարիերայիս սկզբում միշտ փորձում էի նմանվել նրան։ Միմյանց լավ ճանաչեցինք հատկապես այն ժամանակ, երբ նա սկսեց հանդես գալ Mercedes-ում։

Ես հույս ունեմ, որ նա կլավանա և կվերադառնա այնպիսին, որպիսին մենք նրան ճանաչել ենք նախկինում», — Ֆետելի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Միխայելը ֆրանսիական Ալպերում դահուկներով վայր էր ընկել և վնասել գլխուղեղը՝ ընկնելով կոմայի մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here