Սիրիայում հակամարտող կողմերը շարունակում են քննարկել Հոմս քաղաքից կանանց և երեխաներին տեղահանելու հարցը, սակայն քաղաք մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի բանագնաց Լախդար Բրահիմին։
«Ինչպես ավելի վաղ նշել եմ, կանայք և երեխաները կարող են լքել հեռանալ Հոմսից, սակայն ներկայումս կողմերը քննարկում են, թե ինչպես պետք է դա իրականացվի։ Այդուհանդերձ, Հոմս մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել», — Բրահիմիի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, որ Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիայի անդամ Անաս ալ-Աբդան օրերս հայտարարել էր, որ իրենք արդեն կապ են հաստատել Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, ովքեր պատրաստ են 12 տոննա օգնություն ուղարկել։ Բացի այդ, նա նշել էր, որ ընդդիմությունը պատրաստ է կրակը դադարեցնել և այժմ սպասում է կառավարության քաղաքական որոշմանը։