Չիկագոյի Համալսարանի Արևելագիտության ինստիտուտի հնեաբանները Եգիպտոսում կատարած պեղումների արդյունքում հայտնաբերել են աստիճաններով բուրգ, որը կառուցվել է շուրջ 4,6 հազար տարի առաջ։ Հաղորդում է LiveScience-ը։
Բուրգը գտնվում է Էդֆու բնակավայրից ոչ հեռու և համարվում է «գավառական» տեսակի բուրգ։ Այս բուրգը, նախնական տվյալներով, մի քանի տասնյակ տարով ավելի հին է Գիզայի հայտնի մեծ բուրգից։
Կառուցման ժամանակ բուրգի բարձրությունը 13 մետր է եղել, սակայն հազարամյակների ընթացքում այն մասնակիորեն քանդվել է։