տուն Քաղաքական Միջազգային Հերմիոնան պետք է ամուսնանար Փոթերի հետ. Գրքի հեղինակ

Հերմիոնան պետք է ամուսնանար Փոթերի հետ. Գրքի հեղինակ

269
0

Harry-PotterHermione-Granger-And-Ronald-Weasley-540x405

Հարի Փոթերի հայտնի գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգը ներողություն է խնդրել ընթերցողներից այն բանի համար, որ Հերմիոնա Գրեյջերը դարձել է ոչ թե Փոթերի, այլ Ռոն Ուիզլիի սիրուհին: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Ռոուլինգը խոստովանել է, որ իր բնավորությամբ Հարին և Հերմիոնան ավելի էին սազում մեկը մյուսին: Նա խոստովանել է, որ չի արդարացրել ընթերցողների սպասումները: «Ներողություն եմ խնդրում, գիտեմ և լսել եմ ցասման և դժգոհության կարծիքներ, որոնք ունեցել են որոշ ընթերցողներ, ես ամբողջությամբ անկեղծ եմ, հիմա կարող եմ այդ ամենին հեռվից նայել և ասել, որ այդ ընտրությունը կատարել եմ բացառապես անձնական պատճառներով, այլ ոչ թե հավաստիության համար: Չեմ կարծում, թե այս խոստովանությամբ հիասթափեցնելու եմ մարդկանց»,- ասել է հեղինակը:

Ռոուլինգն ասել է, որ եթե շարունակեր Փոթերի պատմությունը, իսկ նա պատրաստվում է դա  անել, ապա Հերմիոնան և Ռոնը խնդիրներ կունենան և կդիմեն հոգեբանի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here