տուն Սպորտ Հերթական սենսացիան՝ Ավստրալիայի բաց առաջնությունում

Հերթական սենսացիան՝ Ավստրալիայի բաց առաջնությունում

212
0

090910-17

Ավստրալիայի առաջնությունում արձանագրվել է հերթական սենսացիան։ Համառ պայքարում Սլովակիան ներկայացնող Դոմինիկա Ցիբուլկովան երեք սեթում առավելության է հասել աշխարհի երրորդ ռակետ Մարիա Շարապովայի նկատմամբ։ Խաղն ավարտվել է 3 սեթով՝ 3։6, 6։4, 6։1 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Ցիբուլկովան կխաղա ռումինուհի Սիմոնա Հալեպի հետ, ով հաղթել է սերբ թենիսիստուհի Ելենա Յանկովիչին։

Հիշեցնենք, որ երեկ նույն փուլում սերբ թենիսիստուհի Աննա Իվանովիչը 3 սեթում հաղթել է աշխարհի թիվ մեկ ռակետ Սերենա Ուիլյամսին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here