տուն Սպորտ Հենրիխ Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ․ Վերդեր — Բորուսիա՝ 1:5 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ․ Վերդեր — Բորուսիա՝ 1:5 (տեսանյութ)

171
0

1901343_612978672102235_398033274_n

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր Բրեմենի «Վերդերին»։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթել է 5:1 հաշվով, իսկ մեր ֆուտբոլիստը դարձել է դուբլի հեղինակ (41, 62)։ Դորտմունդի թիմում երկու գոլի հեղինակ է դարձել նաև Ռոբերտ Լևոնդովսկին (26, 89), մեկ անգամ աչքի է ընկել Մանուել Ֆրիդրիխը (47)։

Հյուրերը միայն նախավերջին րոպեին կարողացել են «թրջել» հաշիվը։ Միակ գոլի հեղինակ է դարձել Լևենտ Այչիչեկը (89)։

Այս տուրից հետո «Բորուսիան» շարունակում է ընթանալ երրորդ հորիզոնականում՝ վաստակելով 39 մաիվոր։